1. Առաքում և վճարում
1.1.Պատվերներն ընդունվում են առցանց՝ icefish.am կայքի միջոցով կամ 033 00 43 43 - Խանութ-սրահ և 011 34 34 34 - Խոհանոց հեռախոսահամարների միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, ինչպես նաև հետագա հնարավոր խնդիրները կարգավորելու նպատակով զանգը կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ օգտվելով մեր ծառայություններից դուք տալիս եք ձեր համաձայնությունը):
1.2.icefish.am կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք լրացնել առցանց կատարված պատվերը՝ կապվելով մեր զանգերի կենտրոն և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:
2. ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳ
2.1. Առաքումն արժե 500 դրամ Երևան քաղաքի ողջ տարածքում։ Մինչև 5000 դրամ գնում կատարելու դեպքում, առաքումն արժե 1000 դրամ։
3. Պատվերի կարգավիճակը և պատմությունը
3.1.Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել կատարված պատվերի ամսաթիվը, ինչպես նաև զամբյուղի արժեքը:
4. Վճարման եղանակները
4.1. icefish.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
4.2.Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Master, Visa, Arca, IDram, Telcell վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը:
4.3.Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Եթե որևէ պատճառով Ձեզ չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, անհրաժեշտ է այդ մասին անհապաղ տեղեկացնել մեզ:
4.4.Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում և ստանալ համապատասխան կտրոնը:
4.5.Քարտով ցանկացած վճարում կատարելիս դուք հաստատում եք, որ հանդիսանում եք քարտի օրինական օգտագործող /քարտի սեփականատեր, այլ լիազորված օգտատեր/ և առկա են բոլոր իրավասությունները գործարք կատարելու համար: Կայքում գրանցված հաշվետերը և քարտապանը համապարտ պատասխանատվություն են կրում ընկերության հանդեպ առկա բոլոր դրամական պարտավորությունների համար: Ընկերության պահանջով՝ կախված պատվերի տեսակից և գումարի մեծությունից, կարող են պահանջվել այլ լրացուցիչ երաշխիքներ առաքումն իրականացնելուց առաջ, եթե վճարում կատարող քարտապանը և/կամ գրանցված օգտատերը չեն նույնացվում կամ դրանք տարբեր անձինք են:
5. Կանխիկ վճարման պայմանները
5.1.Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
5.2.Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
5.3.Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: Գները կարող են միակողմանի փոփոխվել ընկերության կողմից:
6. Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
6.1.Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքիչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ բացառությամբ այն ապրանքերի, որոնք ՀՀ օրենսդրության համաձայն ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման:
6.2.Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում:
6.3.Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու դեպքում դուք պարտավորեք վերադարձվող կամ փոխարինվող ապրանքը վերադարձնել նույն կերպով ինչպես հանձնել է ձեզ առաքիչը։ Այսինքն եթե ապրանքը ունի տուփ կամ փաթեթավորում, ապա վերադարձնելու կամ փոխարինելու պարագայում ապրանքի տուպը կամ փաթեթավորումը պետք է նույն պես առկա լինի։ Եթե ապրանքի տուպը բացելեք, ապա վերադարձնում կամ փոխարինումեք ապրանքը բաց տուփի կամ փաթեթավորման հետ մեկտեղ։
7. Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
7.1.Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը:
8. Կայքի պատասխանատվությունը
8.1.icefish.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
8.2.Ապրանքը առաքիչի կողմից մատակարարվելուց հետո Ձեր կողմից այն ընդունվելով՝ Դուք հաստատում եք ապրանքի քանակական կամ որակական հատկությունների վերաբերյալ Ձեր առարկությունների բացակայության փաստը:
8.3.Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: